Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Օգտակար խորհուրդներ կանանց

Օգտակար խորհուրդներ կանանց

Երբեմն դաշտանը լինում է շատ աննշան: Սա դեռ ոչինչ, երբեմն նույնիսկ ընդհանրապես չի լինում: Նման դեպքերում կարելի է դիմել հետեւյալ փորձված ժողովրդական միջոցներին:

 

Կաթսայի մեջ լցնել 1,5 բաժակ ջուր եւ տաքացնել` մինչեւ ջրի եռալը: Կրակը ցածրացնել այնքան, որ եռը դադարի, եւ տաք ջրի մեջ լցնել 4 գ չորացրած սպանդ` մոգիլնիկ, եւ խաշել 15 րոպե` թույլ չտալով եռալ: Քամել եւ ամբողջը խմել միանգամից, առավոտյան, քաղցած վիճակում եւ դրանից հետո 6 ժամ ոչինչ չուտել:

 

Երկրորդ դեղամիջոցը պատրաստվում եւ ընդունվում է ճիշտ նույն ձեւով, բայց սպանդի տերեւների փոխարեն հարկավոր է վերցնել մեքսիկական «Տաբաչին» բույսի 4 ծաղիկ: Մեքսիկացի հնդիկները այդ բույսի ծաղիկների փոխարեն վերցնում են հավասար մասերով նրա կեղեւը, արմատներն ու տերեւները: Եվ նաեւ պետք է չմոռանալ, որ անկանոն դաշտանի պատճառները շատ են լինում, ուստի առաջին հերթին պետք է դիմել մասնագետի:

 

Հաճախ, ընդհակառակը, դաշտանը լինում է առատ եւ ցավոտ: Չինաստանում եւ Ճապոնիայում հնագույն ժամանակներից կանայք օգտագործել են գնդածաղկի` սովորական օշինդրի արմատը: Վերցնել թարմ կամ չորացրած արմատը, մանր-մանր կտրատել, պատրաստել եփուկ եւ խմել օրը 2-3 գավաթ: 10 գավաթ եփուկի համար պետք է վերցնել մոտ 4-5 արմատ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ